ՊԱՏԵՐԱԶՄ ԵՔ ԳՆՈՒՄ

ՀՊԱՐՏ ԳՆԱՑԵՔ

խոսք և երժ.՝ Գուսան Հայկազուն

Պատերազմ եք գնում, բարով գնացե՛ք,
Վարդանի արյունն է Ձեր մեջ, իմացե՛ք,
Նոր կազմավորված Հայոց բանակի,
Առաջին զինվորն եք, հպարտ գնացե՛ք:

Կրկներգ։
Ինչքան էլ, որ դժվար լինի, դիմացե՛ք,
Վախկոտն ամեն օր է մեռնում, իմացե՛ք,
Քաջերը` մեկ անգամ, փառքով, իմացե՛ք,
Հողն արյունով են պահում, իմացե՛ք:

Քաջերի կորստով, ցավել ենք դարեր,
Հողի կորստով` հազարամյակներ,
Այժմ շատ են մեզ պետք մեծ հաղթանակներ,
Դեպ փառք ու հաղթանակ, այսպես գնացե՛ք:

Կրկներգ։
Դուք մեր նախնյաց հողը նորից ե՛տ բերեք,
Մեր Հայկազյան փառքը նորից ե՛տ բերեք,
Մուշն ու Սասուն, Արարատը ե՛տ բերեք,
Դեպ Արցախ, Մուսա լեռ բարով գնացե՛ք:

Դեպ Ջավախք ու Նախիջևան բարով գնացե՛ք:

Պատերազմ եք գնում

Երգը պատկանում է Գուսան Հայկազունի գրչին: Շատերը գիտեն թե, Վարդանի արյունն է ձեր մեջ իմացեք տողերով հեղինակը ի նկատի ունի Վարդան Մամիկոնյանին: Իրականում հեղինակը ի նկատի է ունեցել Արցախյան ազատամարտիկ Վարդան Ստեփանյանին (Դուշման Վարդան): Ըստ մեզ հասած տարբերակի, Վարդանի մահից հետո, Վարդանի ընկերների ոգին շատ շուտ ընկնում է, ու այս երգի նպատակն է եղել առաջին հերթին քաջալերել Վարդանի զինակիցներին, ինչը հաջողվեց հեղինակին:

Դուշման Վարդան

1988թ.-ից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում է իսկական լեգենդ: «Ամոթ է այն երիտասարդների համար ովքեր գնում են Ռուսաստան և դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ: Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ո՞վ պետք է դառնա զինվոր կամ սպա, ո՞վ պետք է կռվի»: Ժողովրդական հավաք ի պաշտպանություն Արցախյան շարժման Վարդանը միշտ առանձնացել է իր հայրենասիրությամբ, իր բարոյական սկզբունքներով, գրագետ գործունեությամբ: «Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ:Ես զինվորն եմ իմ երկրի»,-հետո ավելացրել, որ ոչնչանան բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք վնասում են ազգի շահերին: «Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»:Մեծերը կանխազգում են գալիքը… Այդպես էլ եղավ. զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից … Վարդանը զոհվեց 1992թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոի(Արմեն Երիցյան) և Արաիկի(Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում: «Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»:

Վարդանի մարմինը հանձնվեց իր այդքան սիրելի հողին` Երևանում,հայ զինվորների գերեզմանոցում`Եռաբլուրում:

Կարդալ ավելին>>

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Uncategorized-ում և պիտակվել , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s